Իրանը 150 անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացնում

Իրանական բանակի համակարգող, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին մանրամասներ է ներկայացրել։
Sputnik
Իրանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են իրականացնում, որի ընթացքում կկիրառվի 150 անօդաչու թռչող սարք։
Իրանական բանակի համակարգող, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարիի խոսքով՝ զորավարժությունները կանցկացվեն երկրի ամբողջ տարածքում՝ իրանական բանակի բոլոր չորս զորատեսակների մասնակցությամբ, հաղորդում է IRNA գործակալությունը:
Սայարին նշել է, որ զորավարժությունների ընթացքում կիրականացվի զենքի ճշգրտության և հզորության գնահատում, կստուգվեն ուղղորդման եւ կառավարման համակարգերի հնարավորություններ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի մարտական հնարավորություններ:
Զորավարժությունների առաջին օրը հետախուզական անօդաչուները զբաղվել են պարեկությամբ, հետևել երկրի սահմանների ամրությանը և նույնականացրել մի շարք թիրախներ: