Հատուկ գործողություններն ընթանում են ըստ պլանի, գրոհը գիտակցաբար է դանդաղեցվել. Շոյգու

Սերգեյ Շոյգու
Ներկայացնում ենք ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի արած հայտարարության գլխավոր կետերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռազմական հատուկ գործողություններն ընթանում են ըստ պլանի, գրոհի տեմպերի դանդաղեցումը գիտակցված որոշում է, որի նպատակն է նվազագույնի հասցնել քաղաքացիական անձանց շրջանում զոհերի քանակը։ Այս մասին ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նրա հայտարարության կարևոր կետերը
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային սպառազինություն մատակարարելը բազմապատկում է մարդկային զոհերի քանակը, երկարաձգում այդ երկրի տարածքում ռազմական հակամարտությունը։ Ուկրաինայում ԱՄՆ-ի նպատակը ՌԴ-ին ռազմավարական առումով հյուծելն է` մրցակցությունը վերացնելու և այլ պետություններին նախազգուշացնելու համար։
Ուկրաինան Արևմուտքի կողմից ընտրվել է որպես ՌԴ-ի դեմ հիբրիդային պատերազմի գործիք։
Դոնբասի գնդակոծության հետևանքով 5 մարդ է մահացել, վիրավորներ կան
Շարունակվում է նաև ՌԴ-ի գործընկերների վրա ազդելու գործընթացը` նրան մեկուսացնելու նպատակով։ ԱՄՆ-ն և հավաքական Արևմուտքը աննախադեպ ճնշում են գործադրում անկախ երկրների վրա, օգտագործում շանտաժն ու ապատեղեկատվությունը։
Ռուսաստանը աշխատանքներ է տանում ռազմական հատուկ գործողությունների ընթացքում ազատագրված տարածքներում խաղաղ կյանքը վերականգնելու ուղղությամբ, այն դեպքում, երբ Կիևը «այրված հողի» մարտավարություն է կիրառում։
Նա նշել է նաև, որ ՇՀԿ-ի դերը որպես ուժային նոր կենտրոնի աճում է միջազգային խառը իրավիճակի ֆոնին։ Առաջարկվում է դեկտեմբերին հանդիպում կազմակերպել բարեկամական, այդ թվում ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների միջև` քննարկելու համար կոալիցիոն անվտանգությանն առնչվող հարցեր։
«Խաղաղ առաքելություն 2023» ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները կանցկացվեն Ռուսաստանի տարածքում։
Բացի այդ, Աֆղանստանում իրավիճակի վատթարացման ֆոնին Ռուսաստանն ավելացնում է իր ռազմակայանների մարտական պատրաստությունը Տաջիկստանում և Ղրղզստանում։
Արևմուտքն օգնում է Ուկրաինային դիվերսանտներ պատրաստել. Նեբենզյա