Հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել ՌԴ շուկայում ազատված տեղերը. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան. Արխիվային լուսանկար
Վահան Քերոբյանը նշում է, որ տեքստիլի, սննդամթերքի ոլորտում մի քանի անգամ ավելացել է ՌԴ արտահանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանյան շուկայում բազմաթիվ տեղեր ազատվել են, և հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել այդ «տարածքները»։ Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Օգոստոսի 24-ից 26-ը ՀՀ-ում կգործի բազմոլորտ բիզնես առաքելությունը Ռուսաստանից։ Առաքելության նպատակն է քննարկել տնտեսական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:

«Մեր ընկերությունները դեպի ՌԴ արտահանման մեջ շատ բարձր արդյունքներ են գրանցում` տեքստիլի ոլորտում մի քանի անգամ ավելացել է արտահանումը ՌԴ, նույնը` սննդամթերքի ոլորտում։ Դեռևս շատ մեծ հնարավորություններ կան, որ կարելի է իրացնել»,-ասաց Քերոբյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում լավ արդյունքներ է գրանցել տնտեսության մեջ. ունենք վերջին 15 տարվա մեջ ամենամեծ աճը` ՀՆԱ-ի աճը կազմել է 11.1 տոկոս։ Սակայն, ըստ նախարարի, սա չի նշանակում, որ պետք է բավարարվել այսքանով, քանի որ երկրի առջև ծառացած խնդիրները մեծ են, և պետք է ավելացնել ներդրումները տնտեսական աճի մեջ։
Նշենք, որ փետրվարից սկսած՝ Հայաստանում տնտեսական աճը բարձր է մնում՝ հիմնականում առևտրի և ծառայությունների ոլորտների աճի հաշվին։
2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ արտահանման ծավալն աճել է 36 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է մոտ 49%-ով։
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները