Երևանում և որոշ մարզերում երեկոյան ժամերին քամի կլինի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին կնկատվի օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից զգուշացնում են, որ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ արագությամբ: Օգոստոսի 23-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 23-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 24–ի գիշերը եղել է 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +33....+35 աստիճան։