«Հռչակագիրն ընդունվել է, երբ դեռ կանգուն էր Խորհրդային Միությունը, սակայն նրա կազմաքանդման արագացող ընթացքը մեզ` հայերիս, վստահություն էր ներշնչում, որ մենք վերջապես կվերականգնենք մեր անկախ պետականությունը, կկարողանանք ազատագրել և միավորել նրան Արցախը, և կկառուցենք իրապես ազգային երկիր` գրավիչ բոլոր հայերի համար»,- ասված է ուղերձում։
«Կա՛մ պետք է արժևորենք պատմական հայրենիքի այս վերջին հատվածում ազգային պետության բարձրագույն առաքելությունը և պատրաստ լինենք անձնական զոհողությունների՝ այն նյութականացնելու համար, և կա՛մ էլ համակերպվենք, որ մեր ազգային առաքելությունը սպառված է և հեռանանք օտար ափեր՝ անձնական անվտանգության և բարեկեցության փշրանքներ ձեռք բերելու հույսով»,- գրում է Չալաբյանը` միաժամանակ ընդգծելով, որ ընտրությունը հեշտ չէ, այն պետք է կատարի ոչ միայն յուրաքանչյուրն իր համար, այլև ազգովի` օգնելով ու ոգեշնչելով իրար։