Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 1 մարդ մահացել է, 1-ն էլ վիրավոր է

Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի մարզում` Երևան–Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ-ին, ժամը 20։20-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ իրար են բախվել BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ևս մեկն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։