Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծում է Դոնեցկի կենտրոնը․ տեսանյութ

Ուկրաինայի զինվորականները Դոնեցկի կենտրոնի ուղղությամբ արդեն ավելի քան 10 հատ 155 մմ-անոց արկ են արձակել։ Քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել է, որ արդեն երկու զոհ ու վիրավորներ կան։
Sputnik
Ուկրաինական ԶՈւ-ն գնդակոծում է Դոնեցկի կենտրոնը։ Արձանագրվել է նաև ուղիղ հարված ԴԺՀ ղեկավարի՝ Պուշկինի բուլվարում գտնվող վարչական շենքին, որտեղ հրդեհ է բռնկվել։
Մարդիկ թաքնվում են ստորգետնյա անցումներում։
Քաղաքային իշխանությունը հայտնում է, որ երկու զոհ կա։ 2004 թ․-ին ծնված մի բնակիչ մահացել է Վորոշիլովի շրջանում, ևս մեկն էլ` սեփական մեքենայի մեջ Դոնեցկի կենտրոնում` Չելյուսկինցիների փողոցում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։
Կիևում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին կոչ է արել լքել Ուկրաինան