Միջոցառում Մոսկվայի տանը. Երևան կգան 40 ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ

Միջոցառմանը կմասնակցեն մոտ 40 ռուսական ընկերություններ տարբեր ոլորտներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում օգոստոսի 24-26-ը կգործի ռուսական ընկերությունների բազմաոլորտ գործարար առաքելությունը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Այն հարթակ կհանդիսանա այն ռուսաստանցի արտադրողների և հայաստանյան ընկերությունների միջև, որոնք հետաքրքրված են համագործակցությամբ և դեպի Հայաստան ռուսական արտադրանքի ու ծառայությունների մատակարարմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միջոցառմանը կմասնակցեն մոտ 40 ռուսական ընկերություններ այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են սննդի և ագրոարդյունաբերական համալիր, ՏՏ, «Խելացի քաղաք», կրթական արտադրանք և ուսումնական միջոցներ, մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և նավթային արդյունաբերություն, երաժշտական սարքավորումներ, և այլն:
Մոսկվայի տունը Իջևանում ռուսական կենտրոն է բացել
Հայաստանում առաքելության կազմակերպիչն է Ռուսաստանի արտահանման կենտրոնը (АО «РЭЦ»)։