Ռիգայում սկսել են քանդել քաղաքն ազատագրողների հուշարձանը. տեսանյութ

Ապամոնտաժման համար պայթուցիկ նյութեր չեն օգտագործվի։
Sputnik
Լատվիայի մայրաքաղաքում սկսել են քանդել Ռիգան ազատագրողների հուշարձանը։ Քաղաքի գործադիր տնօրեն Յանիս Լանգեի խոսքով՝ 79-մետրանոց կոթողը կփլուզեն ամբողջությամբ և միանգամից։ Տեղեկությունը հայտնում է «Baltnews»-ը:
Այսօր օբյեկտի մոտ տեխնիկա կբերեն, որպեսզի դուրս մղեն հուշարձանի մոտ գտնվող ավազանի ջուրը, այնուհետև կսկսվի նկուղի, քանդակների և հաղորդակցության ապամոնտաժումը։
Բացի այդ, տեղում շինհրապարակ կկահավորվի, որպեսզի հենց այդտեղ մասնատեն հուշարձանը։
Լատվիայի խորհրդարանն օրենք է ընդունել երկրում խորհրդային զինվորների հուշարձանների պահպանության մասին Ռուսաստանի հետ միջիրավական համաձայնության կետի գործողությունը դադարեցնելու մասին, ինչը թույլ է տալիս ապամոնտաժել Ռիգան ազատագրողների հուշարձանը:
Լատվիայում գումար են հավաքում Ուկրաինայի համար թուրքական ԱԹՍ ձեռք բերելու նպատակով