Պարենային գործարքի շրջանակում Ուկրաինայի նավահանգիստներից 33 նավ է դուրս եկել․ Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլու
Թուրք նախարարի խոսքով՝ ծագող բոլոր տեխնիկական խնդիրներն արագ լուծվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Պարենային գործարքն անխափան աշխատում է, գյուղմթերքով բեռնված ավելի քան 30 նավ դուրս է եկել Ուկրաինայի նավահանգիստներից։ «Haber Global» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Խնդիրներ չկան։ Տեխնիկական որոշ բարդություններ են առաջանում, որոնք իսկույն լուծվում են։ Այսօրվա դրությամբ գյուղատնտեսական արտադրանքով բեռնված 33 նավ է դուրս եկել»,- նշել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Ինչպես է պարենով բեռնված առաջին նավը Օդեսայից մեկնել Ստամբուլ. տեսանյութ
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգիստներից, ներառյալ Օդեսան:
Աշխարհում ցորենի գները ՄԱԿ-ի պարենի գործարքից հետո նվազել են