Մի քանի օրից Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ վիճակ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսօրից հետո Հայաստանի լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օգոստոսի 24-27-ը տեղումներ չեն գրանցվի։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 33-35, գիշերը` 19-21 աստիճան տաքության սահմանում։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:
ՀՀ ո՞ր քաղաքների օդն է կեղտոտ, և ինչո՞ւ է այդպես. նախարարությունը տվյալներ է ներկայացրել