«Հայի աչքեր». Ճապոնիայի դեսպանը երգում է Ռոբերտ Ամիրխանյանի հետ

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը կատարում է Ռոբերտ Ամիրխանյանի «Հայի աչքեր» երգը։
Sputnik
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման այցելել է ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին և նրա հետ երգել «Հայ աչքեր» ստեղծագործությունը։ Կոմպոզիտորը տեսագրություն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Սպասված ծանոթություն և հուզական զուգերգ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ»,- գրել է Ամիրխանյանը։
Սա առաջին դեպքը չէ, որ Ճապոնիայի դեսպանը հայերեն է երգում։ Ավելի վաղ նա կատարել էր Հայաստանի Հանրապետության օրհներգը և «Երազի իմ երկիր հայրենի» երգը։
Նշենք, որ Մասանորի Ֆուկուշիման Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2021 թվականի ապրիլին և 36 տարվա ընդմիջումից հետո կրկին այցելել Հայաստան։ Նա ասել է, որ Արարատ լեռան և Սևանա լճի գեղեցկությունը նույնն են, ինչ այն ժամանակ, բայց մայրաքաղաքի տեսքն ու մարդկանց կյանքը զգալիորեն փոխվել են: