Դրանից հետո անհանգիստ էր դարձել. պատմում է Դուգինայի սպանության մեջ կասկածվող կնոջ հայրը

Դուստրը հոր հետ վերջին անգամ կապ է հաստատել մի քանի օր առաջ։
Sputnik
Նատալյա Վովկը, որին կասկածում են լրագրող Դարյա Դուգինայի սպանության մեջ, ծառայել է ուկրաինական զինուժում։ Այս հայտարարությունն արել է նրա հայրը:
Տղամարդու խոսքով՝ դուստրն իր հետ վերջին անգամ կապ է հաստատել մի քանի օր առաջ։
Կասկածյալը զանգահարել է Բալթյան երկրներից մեկից։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ի երեկոյան մերձմոսկովյան Օդինցովսկի շրջանում ընթացքի ժամանակ մեքենա է այրվել, որը, քննչական մարմինների տվյալներով, կառավարել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան։ Հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը մահացել է։ Նախնական վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով։
Քրեական գործ է հարուցվել համընդհանուր վտանգ ներկայացնող ձևով կատարված սպանության հոդվածով։
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ բացահայտել է Դարյա Դուգինայի սպանությունը։
ՌԴ ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է Դարյա Դուգինայի սպանության մեջ կասկածվողը