Դաշնակից ուժերը հսկողություն են հաստատել Նիկոլաևի մարզի մի մասի նկատմամբ. ՌԴ ՊՆ ամփոփագիրը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Դաշնակից ուժերի հարձակման արդյունքում հսկողություն է սահմանվել Նիկոլաևի մարզի մի մասի նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Խերսոն-Նիկոլաևյան ուղղությամբ հարձակողական գործողությունների արդյունքում դաշնակից զորքերն Ալեքսանդրովկայի շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 28-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումները և դուրս եկել Նիկոլաևի մարզի վարչական սահման»,- նշել են գերատեսչությունում:

Վերահսկողություն է սահմանվել, մասնավորապես, Նիկոլաևի մարզի տարածքի նկատմամբ՝ 12 քառակուսի կիլոմետր մակերեսով։
Կիևում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին կոչ է արել լքել Ուկրաինան
Նախարարությունում ընդգծել են նաև, որ դաշնակից ուժերը հաջողությամբ զարգացնում են հարձակումը Դոնեցկի ուղղությամբ:

«Ավարտվում է Մարյինկա բնակավայրի ազատագրումը, որի ավելի քան 75 տոկոսն արդեն գտնվում է միութենական զորքերի վերահսկողության տակ։ Ավդեևկայի շրջանում շարունակվում են ուկրաինական ԶՈւ-ի խմբավորումը շրջապատելու գործողությունները։ Կոդեմա բնակավայրի շրջանում երեք կողմից շրջափակված է «Օպֆոր» 214-րդ գումարտակի էլիտար ստորաբաժանումը և իրականացվում է նրա ծրագրված ոչնչացումը»,- ասել են գերատեսչությունում:

ՌԴ պաշտպանության նախարարությունում նշել են, որ Արտեմովսկի շրջանում դաշնակից ուժերը հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ընդհուպ մոտեցել են Զայցևո բնակավայրին, որը քաղաքի պաշտպանության կարևոր հանգույց է:
Բացի այդ, Անդրեևկայի շրջանում (Զապորոժիեի մարզ) զգալի կորուստներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի ծովային հետևակի 35-րդ բրիգադին և 46-րդ աերոմոբիլային բրիգադին:
«Հակառակորդը դուրս է մղված Բլագոդատովկա գյուղից (Խերսոնի մարզ) և հարակից բնակավայրերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։