Առավոտյան ժամը 4 - ին Դոնեցկում հզոր պայթյուններ են լսվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թիրախում եղել են «Աշան» հիպերմարկետի շրջանում գտնվող պահեստները՝ Դոնեցկի օղակաձև ավտոմայրուղում։
Վտանգավոր տարածքը հիմա շրջափակված է ոստիկանության աշխատակիցների կողմից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 178-րդ օրը։