Ուկրաինական զորքերի կողմից Լիսիչանսկի կենտրոնին հասցված հարվածների հետևանքները․ տեսանյութ

ԼԺՀ-ի միլիցիայի գնդապետն ասել է, որ Դոնբասի բնակիչների ահաբեկումը շարունակվում է։ Տեսանյութում երևում են ուկրաինական զորքերի կողմից Լիսիչանսկի կենտրոնին հասցված հարվածների հետևանքները:
Sputnik
Ուկրաինացի զինվորականների դիրքերից հասցված հրթիռային հարվածի հետևանքով ավերվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին շենքը, որը գտնվում է միութենական ուժերի կողմից ազատագրված Լիսիչանսկի կենտրոնում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ԼԺՀ Ժողովրդական միլիցիայի գնդապետ Վիտալի Կիսելյովը:
«Այստեղ ավերածությունները մեծ են, ուկրաինական ԶՈւ-ի դիրքերի կողմից հրթիռահրետանային հարված է հասցվել քաղաքի կենտրոնի ուղղությամբ։ Դոնբասի բնակիչների ահաբեկումը շարունակվում է, քաղաքների ավերումները` նույնպես։ Ավերվում է ոչ միայն Լիսիչանսկը, այլև Պերվոմայսկը, Ստախանովը»,- պատմել է «Կոմունիստ» ազդականչով զինվորականը։
Օգոստոսի 16-ին ավերված շենքի շուրջբոլորը ուկրաինական անձնագրեր և ուկրաինական գերատեսչության այլ փաստաթղթեր են:
Գնդապետի խոսքով՝ ուկրաինական կողմը նպատակաուղղված ոչնչացնում է ռազմավարական կարևորության օբյեկտները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 178-րդ օրը։