Ուկրաինական բանակի գնդակոծման հետևանքով Էներգոդարում խաղաղ բնակիչ է մահացել. տեսանյութ

Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմից հայտնել են, որ գնդակոծության հետևանքով նաև վիրավոր կա։
Sputnik
Ուկրաինական բանակը կրկին գնդակոծել է Էներգոդարը, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկն էլ` վնասվածքներ ստացել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Հարվածներ են արձանագրվել ՋԷԿ–ի շրջանում, նախնական տվյալով` ամերիկյան հրետանային հեռահար սպառազինությունից, զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս մեկը բեկորային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները», – գրել է Ռոգովն իր Telegram–յան ալիքում։
Այժմ տեղի իշխանությունները տեղեկություն են հավաքում տուժածների, ինչպես նաև վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների վերաբերյալ։
Նշենք, որ Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ է գտնվում Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Էրդողանը մտադիր է Պուտինի հետ բանակցություններ վարել Զապորոժիեի ԱԷԿ-ի թեմայով