Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհին բեռնատար է այրվել
Լրատվամիջոցի տեղեկություններով` այրված բեռնատարը եղել է վրացական համարանիշով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի մարզում բեռնատար է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 19։27-ին։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` այրվել է «DAF» մակնիշի բեռնատարի խցիկը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։59-ին, մարվել՝ 20։26-ին։
Shamshyan.com–ի տեղեկություններով` այրված բեռնատարը եղել է վրացական համարանիշով։
Նախնական տվյալով` տուժածներ չկան։