Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային օլիմպիադայում
Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադային մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 3 բրոնզե մեդալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օգոստոսի 14-22-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալների։
Օլիմպիադային մասնակցել են նաև Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Արտավազդ Հարությունյանը և Մարի Հայրապետյանը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ԵՊՀ դասախոս Արուսյակ Հարությունյանը։
Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ:
Միջազգային օլիմպիադայի մասնակիցները
Նշենք, որ 2021 թ.–ի Աստղագիտության միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե մեդալների և 2 գովասանագրերի։