Երևանի շենքերից մեկի նկուղում ականանետի ական է հայտնաբերվել. բնակիչները տարհանվել են

Կասկածներ կան, որ հայտնաբերվածը մարտական ական է։ Դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Շոպրոնի 8 շենքի 1-ին մուտքի նկուղում հայտնաբերվել է ինքնաշեն ականանետի ական։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Պայթուցիկի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում և արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացել են օգոստոսի 22-ին` ժամը 10։00-ի սահմաններում։

«Տեղում բնակիչներին տարհանել են, ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ ԱԻՆ ՓԾ ինժեներական և հրշեջ-փրկարարական ջոկատի սակրավորները նկուղում հայտնաբերել են ինքնաշեն ականանետի ական, և կան կասկածներ, որ այն մարտական է»,- ասված է կայքում։

Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։
Երևանի Բագրևանդ թաղամասում ական է հայտնաբերվել