Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը . Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետը ներկայացրեց նաև մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հովհաննես Նիկողոսյանին նշանակել է իր խորհրդական։ Սարգսյանն այս որոշման մասին հայտարարեց աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետը ներկայացրեց նաև մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանին: Հենց նա կզբաղեցնի Սահակ Վարդանյանի տեղը, որը դեռևս օգոստոսի 19-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Քաղաքապետը շնորհավորեց նրանց և մաղթեց արդյունավետ աշխատանք: