«Բանակ-2022» համաժողով. ի՞նչ տեխնիկա կստանա ՌԴ ԶՈւ–ն

Sputnik
«Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը գրավեց 72 երկրների տասնյակ հազարավոր մասնագետների և մասնակիցների ուշադրությունը, վերահաստատեց բարձր պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում ՌԴ առաջատարությունը, գործընկերների համար գիտաարտադրական կողմնորոշում սահմանեց, ինչպես նաև արագացրեց ՌԴ բանակների և նավատորմի վերազինման գործընթացը։
Համաժողովի օրերին` օգոստոսի 15-21-ը, ավելի քան 525 մլրդ ռուբլու 36 պետական պայմանագրեր կնքվեցին ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրների 24 ձեռնարկությունների հետ, այսինքն ի սկզբանե նախատեսված 36 պետական պայմանագրերով պլանը գերակատարվել է մի քանի մլրդ ռուբլով։
Մոտ ապագայում ՌԴ ԶՈւ–ն կստանա տեխնիկայի ավելի քան 3700 նոր նմուշ։
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում տեխնիկայի մարտական կիրառումը, ՌԴ արդյունաբերության հնարավորությունները և աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը հաշվի առնելով` ՌԴ ՊՆ–ն փոփոխել է պաշտպանության ոլորտի պետպատվերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել գերժամանակակից և արդյունավետ մարտական տեխնիկայի ձեռքբերմանը։
ՌԴ ԶՈւ–ն կստանա «Սարմատ» РС-28 նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, «Պրոմեթեյ» С-500 ԶՀՀ, «Ցիրկոն» և «Կինժալ» գերձայնային հրթիռներ, «Լոտոս-Մ» հետախուզական արբանյակներ, Су-34 ռազմաճակատային ռմբակոծիչներ, Ка-52М և Ми-28НМ հարվածային ուղղաթիռներ, «Պրորիվ» Т-90М, Т-80БВ և Т-72Б3 տանկեր, БТР-82А զրահափոխադրիչներ, «Իսկանդեր-Մ» հրթիռներ, «Օնիքս» հականավային հրթիռներ, «Օդ–մակերևույթ» կառավարվող ավիացիոն հրթիռներ, УАБ-20 կառավարվող ռումբեր, «Ինոխոդեց», «Օրլան-10», «Օրլան-30», «Էլերոն-3» անօդաչուներ, ինչպես նաև 06363 նախագծի դիզելաէլեկտրոնային 3 սուզանավ։ Ցանկն ամբողջական չէ, սակայն առաջնահերթություններն ակնհայտ են։
Հարավային ռազմական օկրուգի բազայում ավարտվել է «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովը
Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել և կատարելագործել պաշտպանունակության (ազգային անվտանգության) էշելոնացված համակարգը մարտական կիրառման բոլոր ոլորտներում` սկսած Երկրի ուղեծրից մինչև օվկիանոսի խորքեր։ Միևնույն ժամանակ ՌԴ ԶՈւ տեխնոլոգիական գերակայությունը հիմնարար սկզբունք է, որն անդառնալի հատուցում է երաշխավորում ագրեսորի նկատմամբ, ինչը ՌԴ քաղաքացիներին թույլ է տալիս լավատեսորեն նայել դեպի ապագան։
Արևմուտքի երկրները փետրվարի 24-ից հետո վերջնականապես ապացուցել են (կիևյան ռեժիմին սպառազինության և հետախուզական տեղեկությունների մատակարարումներով), որ ՌԴ երկու հիմնական դաշնակիցները բանակն ու նավատորմն է, իսկ արևմտյան գործընկերների հետ պայմանավորվածությունները չարժեն նույնիսկ այն թուղթը, որի վրա գրված են։ ԱՄՆ–ն և նրա կամակատարներն ի զորու են ցանկացած միջազգային փաստաթուղթ մեկնաբանել հօգուտ իրենց, շտկել սեփական «կանոններով» կամ պարզապես չեղարկել (դուրս գալ պայմանագրից)։

Առանձնակի հետաքրքրություն

Պաշտպանական բարձր տեխնոլոգիաների «օվկիանոսում» կողմնորոշվելն այդքան էլ հեշտ չէ` ՌԴ 30 սուբյեկտներում «Բանակ-2022» համաժողովի ցուցահանդեսային հարթակները սպառազինության և տեխնիկայի ավելի քան 28 հազար նմուշ են տեղավորել, գրավել ավելի քան 1.9 մլն այցելուի, այդ թվում` 85 օտարերկրյա պետությունների պատվիրակությունների ուշադրություն։ Օգնում են ցանկացած երկրի ռազմարդյունաբերական համալիրների համար նախատեսված նմուշներն ու կողմնորոշումները` ռամավարական նշանակության «Արկտուր» ստորջրյա հրթիռային հածանավի արկտիկական նախագիծը, ռոբոտացված БМП-3–ը։
«Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը նշել է, որ մասնագետների և հանրության շրջանում հատուկ հետաքրքրություն է առաջացրել հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների և «Արմատա Т-14» տանկի շնորհանդեսները։ Միավորված ավիաշինարարական կորպորացիայի գլխավոր տնօրեն Յուրի Սլյուսարը պատմել է առաջիկայում ռուսական ավիակիրների համար նախատեսված Սու-57 նավային տարբերակի մշակման մասին։ Նույնիսկ «Ցիրկոն» և «Կինժալ» գերձայնային սերիական հրթիռներին, А5В «Անգարա» ծանր հրթիռակրին չանդրադառնալով, Ռուսաստանը մասնագետներին և հյուրերին զարմացնելու բան ուներ։
Բանակ-2022» համաժողովում Շոյգուին արհեստական բանականությամբ տեխնոլոգիա են ներկայացրել
«Բանակ» համաժողովն ավանդաբար աջակցում է ռազմական և երկակի նշանակության բարձրտեխնոլոգիական ռուսական արտադրանքի արտահանմանը, ցուցադրում ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով բանակի և նավատորմի վերազինման պետական քաղաքականության բարձր արդյունավետությունը։ «Ռոսօբորոնէքսպորտը» ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում օպերատիվ կերպով ավելի քան 390 մլն դոլարի երկու պայմանագիր կնքեց։ Որպես կանոն` սպառազինությունների ցուցահանդեսները արտասահմանյան պատվիրատուների հետ պայմանագրերի են վերածվում մի քանի շաբաթ կամ ամիսներ անց։ Շարունակելի։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին։