Այս գիշեր Տոմսկի մարզի հյուսիսում գտնվող Ստրեժևոյ քաղաքի փողոցներով արջ է վազել։ Իշխանություններն առավոտյան հայտարարել են, որ քաղաքում արդեն անվտանգ է:
Ավելի վաղ սոցցանցերում և ԶԼՄ-ներում տեսանյութ էին տարածել գիշերային ժամերին քաղաքի կենտրոնական փողոցով վազող գորշ արջի մասին։
Ստրեժևոյի հերթապահ-դիսպետչերական ծառայության տվյալներով՝ արջի հետքերը գտել են 4-րդ միկրոշրջանի ամառանոցների և Կոլտոգորսկայա փողոցի ամառանոցների մերձակայքում: Բնակիչներին խնդրել են զգոն և զգույշ լինել, քանի դեռ որսորդները փնտրում են կենդանուն։
Առավոտյան որսորդները հետազոտել են 4-րդ միկրոշրջանի ամառանոցների ամբողջ տարածքը։ Արջը չի հայտնաբերվել, ենթադրվում է՝ վերադարձել է անտառ։ Քաղաքային վարչակազմն իր Telegram-ալիքում հայտնել է, որ քաղաքում հիմա անվտանգ է։