Ռուսաստանի Ռյազանի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով: Տեղեկությունը հայտնել է մարզի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մալկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ դրություն է սահմանվել երեք շրջանում։
«Բնակիչների և տարածքների պաշտպանության համար լրացուցիչ միջոցներ կիրառելու նպատակով որոշվել է արտակարգ դրության ռեժիմ սահմանել Ռյազանի մարզում», - գրել է Մալկովը իր Telegram-յան ալիքում:
Պաշտոնյայի խոսքով՝ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ։ Կրակի մեջ հայտնված տարածքի մակերեսը շարունակում է մեծանալ։