Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորի և մահացածի ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 22:00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են Opel Zafira և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հրդեհ է բռնկվել, 1 մարդ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած դի:
Վթար Երևանի Խանջյան փողոցում. վարորդներից մեկը տեղում մահացել է, տուժածներ կան
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորի և մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: