Ուլյանովսկում սարսափելի ՃՏՊ–ն հրահրած բեռնատարի վարորդը նույնպես մահացել է

Ուլյանովսկում ՃՏՊ–ի հետևանքով այս պահին 16 զոհի մասին է նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Բեռնատարի վարորդը, որը չի կարողացել ժամանակին արգելակել ավտոբուսի առջև, ինչի պատճառով մեծ թվով մարդիկ են զոհվել, նույնպես զոհվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովստին` հղում անելով տարածաշրջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Հայտնել էինք` 15 մարդ է զոհվել Ուլյանովսկի մարզում միկրոավտոբուսի և 2 բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով:
Ի դեպ, ՃՏՊ–ի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է ևս մեկով և այս պահին 16 զոհի մասին է նշվում։ Եվս 3 անձ էլ ծանր վիճակում հիվանդանոցում են։
Հիշեցնենք, որ բեռնատարը դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսին։ Նախնական տվյալներով` զոհվածները և տուժածները Ղազախստանի քաղաքացիներ են: