Ռուս մասնագետները բացահայտել են ՆԱՏՕ-ի` Ուկրաինային տված զենքերի թույլ կողմերը. Շոյգու

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ սովորել են պայքարել դրանց դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ռուս մասնագետներն ուսումնասիրում են Կիևին փոխանցված արևմտյան ռազմաբազան և արդեն գիտեն` ինչպես պայքարել դրա դեմ և ինչով հակազդել։ «Վեստի նեդելի» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Իհարկե, դրանով զբաղվում է թե՛ գիտությունը, թե՛ արդյունաբերությունը։ Երկու կողմից էլ ուսումնասիրվում է։ Առաջին հերթին զենքի դեմ պայքարի հնարավորությունն է ուսումնասիրվում, այսինքն` ինչպես կարելի է դրան հակազդել։ Մյուս կողմից ուսումնասիրվում է, թե ինչպես կարելի է այն խոցել, այսինքն` դրա հիմնական թերությունները։ Ուսումնասիրման աշխատանքները, ընդհանուր առմամբ, բավականին հաջող են ընթանում»,–ասել է Շոյգուն։
Նա առանձնացրել է Ուկրաինա տեղափոխվող М-777 հաուբիցը, համազարկային կրակի արտասահմանյան ռեակտիվ համակարգերը, NLAW, JAVELIN հակատանկային համալիրները, «Սթինգերները», մի շարք հրաձգային սպառազինություններ և այլն: Մասնավորապես, М-777 հաուբիցները դժվար են նորոգվում, և, ըստ Շոյգուի, նույնը կարելի է ասել նաև Javelin հակատանկային համալիրի վերաբերյալ։
«Մենք սովորել ենք պայքարել դրանց դեմ, հասկանում և տեսնում ենք ամեն ինչ։ Բայց դրանց կրակոցների հեռավորությունը գրեթե երկու անգամ ավելի քիչ է, քան մեր «Կոռնետինը»: Ես չեմ կարող բաց թողնել մեր զենքը գովազդելու հնարավորությունը. խոսքը վերաբերում է նաև ПЗРК-ին, ինչպես նաև մեր հակատանկային համակարգերին»,–հավելել է Շոյգուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 178-րդ օրը։