ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ։ Նա թվիրթերյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով դեպքին։
Հայտնել էինք, որ Թուրքիայի Մարդին քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Իսկ Գազիանթեպում թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդը չէր կարողացել կառավարել մեքենան, ինչի հետևանքով այն շրջվել էր։ Վերջին տվյալներով` 35 մարդ է զոհվել երկու ՃՏՊ–ների հետևանքով, մի քանի տասնյակ տուժած կա։
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեպում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում վիրավորներին»,-գրել է Ռուբինյանը ՝ իր թվիթում նշելով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին և Թուրքիայի ԱԳՆ-ին։
Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի առիթով էլ ցավակցություն էր հայտնել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Քըլըչը Twetter-ի իր պաշտոնական էջում գրել էր, թե իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր նրանց, ովքեր տուժել են այդ ողբերգության հետևանքով։