Իրավապահ մարմինները Մելիտոպոլում ձերբակալել են ուկրաինացի նախկին սպայի, որը կասկածվում է դիվերսիաներ կատարելու մեջ: Տեղեկությունը հայտնում է քաղաքի վարչակազմի տելեգրամյան ալիքը։
«Ուկրաինացի նախկին սպան հսկողություն է իրականացրել օդանավակայանում ռուս զինվորականների թռիչքների նկատմամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նա տանը պահել է զենք, պայթուցիկ պատրաստելու նյութեր, ռազմական զինանոցի կիրառման մեթոդիկաներ։ Հայտնաբերվել է նաև ուկրաինական ահաբեկչական ռեժիմի խորհրդանիշը։ Վարչակազմը նաև հրապարակել է ձերբակալվածի բնակարանում կատարված խուզարկության կադրերը։