ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Այսօր և առաջիկա օրերին` մինչև օգոստոսի 25-ը, Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին քամու ուժգնությունը կհասնի 14-17 մ/վ-ի։
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել 2-3 աստիճանով:
Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատի և Արմավիրի մարզերում` +35-ից +37, իսկ Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում կնվազի մինչև +23-ից +27։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 35-37, գիշերը` 21-23 աստիճան տաքության սահմանում։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ: