ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մյունխենում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը հենացատկ վարժությունից։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան` ներկայացնելով նաև հայ մարզիկի ելույթը։
Դավթյանը երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր։ Նույնքան միավոր էր վաստակել նաև չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի Ջեյք Ջարմանը (14.983): Վերջինս Արթուր Դավթյանի նկատմամբ առավելություն ունեցավ երկրորդ ցատկի բարդությամբ:
Հիշեցնենք, որ 38-ամյա մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է հռչակվել նժույգաթափ վարժությունում։
Իսկ մինչ այդ Էրիկ Բաղդասարյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Բաղդասարյանը ոսկե մեդալ է նվաճել զուգափայտում։
Եվս մեկ մարզիկ` Համլետ Մանուկյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 2 արծաթե մեդալ էր նվաճել նժույգթափերում և օղակների վրա վարժությունում։