Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են

ՃՏՊ–ի հետևանքով վնասվածքներ ստացածները հոսպիտալացվել են երևանյան տարբեր ԲԿ–ներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ում բախվել են «Ford Focus» և «Kia Rio» մակնիշների ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացվել է ժամը 15։54-ին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Միաժամանակ shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ վթարի հետևանքով 7 մարդ, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Այնտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրանք տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» և «Մուրացան» բժշկական կենտրոններ: Ըստ կայքի` 7 վիրավորներից 4-ը երեխաներ են։
Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ–ների կապակցությամբ