Ավարտվել է «Խաղաղության մարտիկի» «Ռազմիկ» մրցույթի 1 փուլը. ո՞ր երկրի թիմն է լավագույնը

Հաջորդը կանցկացվեն մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» և «Դիպուկահար» մրցափուլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ԶՈւ ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին, կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն: Այս ամենը կատարվել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Ռազմիկ» (Ратник) մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Բոլոր թիմերը ցուցադրել են պատրաստվածության բարձր մակարդակ, թեժ պայքարի արդյունքում մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթ
Օգոստոսի 21-ին և 22-ին կանցկացվեն մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» և «Դիպուկահար» մրցափուլերը: Երեք մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Ռազմիկ» մրցաձևի ընդհանուր հաղթողը:
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթ
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ 2009 թվականից ի վեր: 2018 թվականին միջոցառումը ներառվել է Միջազգային բանակային խաղերի ցանկում, որոնց հիմնական մասն անցկացվում է Ռուսաստանում: Դիլիջանում այս տարի պայքարում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հավաքականները: