Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 20, տուժել՝ 30 մարդ

Ավելի քան 3000 տուն մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Աֆղանստանի արևելքում ՝ Լոգար նահանգի Հուշի շրջանում,ջրհեղեղի հետևանքով զոհվել է 20, վիրավորվել՝ 30 մարդ։ Տեղեկությունը հայտնում է Tolo News հեռուստաալիքը։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ջրհեղեղի հետևանքով ավելի քան 3000 տուն մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է:
Սարսափելի ջրհեղեղ Հարավային Կորեայում. Սեուլի փողոցները վերածվել են գետերի. ֆոտոշարք
Շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ առնվազն 31 մարդ զոհվել է, 17-ը՝ տուժել, շուրջ 100-ն էլ համարվում են անհետ կորած Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Փարվան նահանգում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով: