Թուրքիայի Մարդին քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ՝ վնասելով կայանված մեքենաները: Ըստ տեղեկությունների՝ խափանվել է բեռնատարի արգելակը: Մեքենան բախվել է մի շինության, որտեղ սրճարան է եղել:
Նախնական տվյալով՝ առնվազն 16 մարդ է մահացել, մոտ 30 տուժած կա:
Նշենք, որ սա օրվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած երկրորդ խոշոր պատահարն է։ Առավոտյան Գազիանթեպում թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդը չէր կարողացել կառավարել մեքենան, ինչի հետևանքով այն շրջվել էր: Ավտոբուսը բախվել էր դեպքի վայր ժամանած շտապօգնության և հրշեջ-փրկարարների մեքենաներին: ՃՏՊ-ի հետևանքով 16 մարդ է մահացել, այդ թվում՝ 2 լրագրող, ևս 22-ը մարմնական վնասվածքներ են ստացել: