Սևաստոպոլում ԱԹՍ-ն ընկել է Սևծովյան նավատորմի շտաբի տանիքի վրա

Նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ տուժածներ չկան։
Sputnik
Սևաստոպոլում վաղ առավոտյան Սևծովյան նավատորմի շտաբի տանիքի վրա անօդաչու թռչող սարք է ընկել։ Տեղեկությունը Telegram-ի իր էջում հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
«Գտնվում եմ նավատորմի շտաբում։ 25 րոպե առաջ կտուրին ԱԹՍ է ընկել։ Ցավոք, այն չի խոցվել։ ԱԹՍ-ն ցածր է թռել, զոհեր չկան»,- գրել է Ռազվոժաևը։
Նահանգապետը հավելել է, որ շտաբին հարակից տարածքը փակ է, տեղում տարբեր ծառայություններ աշխատանքներ են իրականացնում։
Ղրիմի Ջանկոյի շրջանում ռազմական պահեստը տուժել է դիվերսիայի հետևանքով. ՌԴ ՊՆ
Նրա խոսքով` լուրջ ավերածություններ չկան։ Ռազվոժաևը բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում առաջիկա 1 ժամը մնալ տանը։
Ավելի ուշ Սևաստոպոլի նահանգապետը հստակեցրել է, որ ԱԹՍ-ն, այնուամենայնիվ, խոցել են օդային պաշտպանության դիրքերից։
Ղրիմում ջախջախել են «Հիզբ ութ Թահրիրի» բջիջը, որը համակարգվում էր Ուկրաինայից․ ՌԴ ԱԴԾ