Կորոնավիրուսը սեզոնային հիվանդություն է դառնում. փորձագետ

Բուժաշխատող
Վիրուսի էվոլյուցիան է այդպիսին՝ անընդհատ մուտացիայի է ենթարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Կորոնավիրուսը գրիպի և սուր շնչառական մյուս վարակների նման սեզոնային հիվանդություն է դառնում, վերջին երկու տարիների այդ միտումն ավելի ու ավելի հստակ է նկատվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական-վերլուծական աշխատանքի գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան։
Նա պարզաբանել է, որ աշուն-ձմեռ ժամանակահատվածում նկատվում է COVID-19-ով, ինչպես նաև մի շարք սուր շնչառական վարակներով ու գրիպով հիվանդացության առավելագույն աճ: Իսկ ամռանը կորոնավիրուսային վարակով հիվանդացության մակարդակը նվազում է։
Ընդ որում` վիրուսն անընդհատ մուտացիայի է ենթարկվում։ Այդ պատճառով կարևոր է չմոռանալ ժամանակին պատվաստվելու և կրկնակի պատվաստումների մասին:
«Pfizer»-ի ղեկավարը չորս պատվաստումից հետո վարակվել է կորոնավիրուսով