Ինչպես է զինված տղամարդը ներխուժում Մասիսի քաղաքապետարան․ տեսանյութ

Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում, թե ինչպես է տղամարդը կոտրում համայնքի ղեկավարի աշխատասենյակի դուռը և ներս մտնում։
Sputnik
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքի կադրերը։
Երեկ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը ժամը 21։10-ի սահմանում նռնակով, ատրճանակով զինված մուտք է գործել քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել։
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն) և 12-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Դեպքի պահին քաղաքապետարանի շենքում պահակն է եղել, որը դուռը բացել է, տղամարդն էլ նռնակներով ներս է մտել, բարձրացել է ընդունարան։ Պատուհանից մեկ նռնակ է շպրտել, երկու անգամ էլ կրակել է, ու այդ ամենից հետո տեսել են, որ ինքնասպան է եղել։