«Փաշինյանի աշխատանքային այցի համատեքստում շեշտադրված երևում է լոգիստիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների և առևտրատնտեսական փոխգործակցության վերաբերյալ քննարկումների կարևորությունը։ Ավելի էֆեկտիվ, առաջատար դիրքեր կլինեին, եթե նախնական պայմանավորվածությունն իրականացվեր, և գործարկվեր մեկ պատուհանի գաղափարը։ Գուցե ապագայում դրան հասնենք, բայց այսօր արդեն իսկ կա արդիական ենթակառուցվածք, որը կմեծացնի մարդկանց հոսքն ու տեղափոխվող բեռների ծավալները»,- ասաց Մելիքյանը։
«Փաստ է, որ 2020 թվականից հետո տարածաշրջանային իրադարձություններն ու Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերը, քաղաքականությունն ու տարբեր հարցերի շուրջ մոտեցումները վկայում են, որ Ադրբեջանն իր հարևանների նկատմամբ դարձել է ավելի ագրեսիվ, ինչը չի կարող չանհանգստացնել նաև վրացական էլիտային, հետևաբար Վրաստանը շատ քիչ երկրներից է, որը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ և իր աջակցությունն է ցուցաբերում կողմերին, որպեսզի բացառվի պատերազմի վերսկսումը»,- մեկնաբանեց վրացագետը։