Հունահռոմեական ոճի ըմբիշ Վիգեն Նազարյանը հաղթող ճանաչվեց Բուլղարիայում անցկացվող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նազարյանը հանդես է գալիս 87 կգ քաշային կարգում։
Եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց իրանցի Աբուլֆազ Ալի Չոուբանիի հետ։ Նա 1։1 հաշվով առավելության հասավ իր արդյունավետ հնարքի շնորհիվ։
Հիշեցնենք, որ Նազարյանը երեկ կիսաեզրափակիչ գոտեմարտում 9։0 հաշվով հաղթել էր ղազախ ըմբիշին։ Եզրափակիչի ճանապարհին Վիգեն Նազարյանը հաղթանակ է տարել Ղրղզստանի, Եգիպտոսի և Ուկրաինայի մրցակիցների նկատմամբ։