Հայաստանում շոգը փոքր-ինչ կնահանջի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` որոշ վայրերում քամին կուժգնանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։
«Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով»,- ասված է հաղորդագրությունում:
Եղանակի տեսություն
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 35-37, գիշերը` 20-22 աստիճան տաքության սահմանում։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:
ՀՀ ո՞ր քաղաքների օդն է կեղտոտ, և ինչո՞ւ է այդպես. նախարարությունը տվյալներ է ներկայացրել