Արեստովիչի անունը չկա Զելենսկու գրասենյակի խորհրդականների ցուցակում. ԶԼՄ

Ալեքսեյ Արեստովիչ
Զելենսկու գրասենյակը տրամադրել է Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության խորհրդականների ցուցակը, սակայն այնտեղ չկա Արեստովիչի անունը, որը որպես խորհրդական է ներկայանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ալեքսեյ Արեստովիչը չկա Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդականների ցուցակում, հայտնում է ուկրաինական «Украиїнський Тиждень» («Ուկրաինական շաբաթ») պարբերականը՝ հղում անելով գրասենյակի պաշտոնական պատասխանին:
«Արեստովիչը չկա նախագահի գրասենյակի ղեկավարության ո՛չ հաստիքային, ո՛չ արտահաստիքային խորհրդականների ցուցակում»,– ընդգծում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ հարցում են ուղարկել Զելենսկու գրասենյակ, և այնտեղից ի պատասխան ներկայացրել են Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության 46 խորհրդականների ցուցակը։
Էրդողանը Զելենսկուն առաջարկել է նրա և Պուտինի հանդիպումն անցկացնել Թուրքիայում
Ցանկում կան բազմաթիվ այլ հասարակական գործիչներ, այդ թվում՝ Միխայիլ Պոդոլյակը, բայց ոչ Արեստովիչը։
ԶԼՄ–ն մեջբերել է Արեստովիչի մի ելույթը, որում նա պնդում է, թե Զելենսկու գրասենյակից հեռացվելու դեպքում կշարունակի ելույթ ունենալ, սակայն ինքնագրաքննությամբ չի զբաղվի: «Հիմարները պարզապես չեն հասկանում, թե ինչ կլինի, եթե ես հեռանամ»,– ասում է նա։
ԱՄՆ-ում ասել են` եթե Պուտինն այնտեղ է լինելու, Զելենսկին նույնպես պետք է մասնակցի G20-ին