ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում, Գետիկի գյուղապետարանի մոտ, տրակտորի բուլդոզերի տակ երեկ տղամարդու դի է հայտնաբերվել ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մոտավորապես 20։00-ին Տավուշի մարզի բնակիչ Գրիշա Մ.-ի վարած «ՉՏԶ-170» մոդելի տրակտորը կատարել է հետընթաց, որի պատճառով ավտոքարշակն ընկել է սահքի մեջ, և Գրիշա Մ.-ն տրակտորի վրայից ընկել է դիմային մասում գտնվող բուլդոզերի տակ և տեղում մահացել։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։