Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Գերատեսչությունից հանրությանը խորհուրդ են տալիս ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Sputnik


ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 19-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +38․․․+40 աստիճանի։

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից զգուշացնում են, որ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 19-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Եղանակի տեսություն
Հանրապետության տարածքում օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագության: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում ևս օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:
Մայրաքաղաքում օգոստոսի 19-ի գիշերը եղել է 22-24 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +37....+39 աստիճան։