Հրդեհի հետևանքով Երևանի բնակարաններից մեկում այրվել է պատշգամբի գույքը, խոհանոցի դուռը

Երևանի Իսակովի պողոտայի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են բալոնից արտահոսած գազը, պատշգամբի գույքն ամբողջությամբ, խոհանոցի և պատշգամբի դռները, ինչպես նաև ջերմահարվել է խոհանոցի հատվածում գտնվող գույքը
Բնակարանում հրդեհը եղել է գազի արտահոսքի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Երևանի Իսակովի պողոտայի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են բալոնից արտահոսած գազը, պատշգամբի գույքն ամբողջությամբ, խոհանոցի և պատշգամբի դռները, ինչպես նաև ջերմահարվել է խոհանոցի հատվածում գտնվող գույքը։
Երևանի Իսակովի պողոտայի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են բալոնից արտահոսած գազը, պատշգամբի գույքն ամբողջությամբ, խոհանոցի և պատշգամբի դռները, ինչպես նաև ջերմահարվել է խոհանոցի հատվածում գտնվող գույքը
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 19-ին, ժամը 12։23-ին։ Հայտնել են, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 50/1 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։10-ին։
Երևանի Իսակովի պողոտայի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են բալոնից արտահոսած գազը, պատշգամբի գույքն ամբողջությամբ, խոհանոցի և պատշգամբի դռները, ինչպես նաև ջերմահարվել է խոհանոցի հատվածում գտնվող գույքը
Տեղեկացվում է, որ այրվել են պատշգամբի (5 քմ) գույքն ամբողջությամբ, խոհանոցի և պատշգամբի դռները, ինչպես նաև ջերմահարվել՝ խոհանոցի (10 քմ) 5 քմ հատվածում գտնվող գույքը։