Հյուրեր ապագայից․ Պեկինում բացվել է ռոբոտատեխնիկայի համաշխարհային համաժողովը

Պեկինի հարավ-արևելքում գտնվող «Իչուան» միջազգային ցուցահանդեսային կենտրոնում բացվել է Ռոբոտատեխնիկայի համաշխարհային խորհրդաժողովը (World Robot Conference), որը կտևի մինչև օգոստոսի 21-ը։
Sputnik
Ռոբոտատեխնիկայի համաշխարհային խորհրդաժողովն անցկացվում է «Համատեղ ստեղծել, կիսվել, քննարկել ու հասնել փոխադարձ շահի» կարգախոսի ներքո:
Սիրահարվածից մինչև պարող. աշխարհի յուրօրինակ լուսացույցները
Այցելուները կարողացել են հանդիպել նույնիսկ Ալբերտ Էյնշտեյն ռոբոտին։ Արդեն ոչ մեկին չզարմացնող ռոբոտ շները հիմա կրակոտ պարեր են պարում, իսկ գիտնականները ցույց են տվել իրենց նոր մշակումը կորոնավիրուսի ախտորոշման համար:
Օվկիանոսի մակերևույթից աղբահանության մեքենան իսկական իրարանցում է առաջացրել: 15 երկրների մշակողները բերել են ավելի քան 700 ռոբոտ, որոնք կարողանում են թռչել, լողալ և նույնիսկ ուղեղի վիրահատություններ անել:
1 / 15

Unitree Robotics ընկերության «չորքոտանի» ռոբոտների պարը համաժողովի ամենատեսարժան պահերից է դարձել ու նվիրված է եղել 2022 թվականի խորհրդանիշ վագրին․ այդ պատճառով յուրաքանչյուր ռոբոտի վրա խաղալիք վագրիկ էր նստած

2 / 15

Ներկայացումը գրավել է շատ մարդկանց, հատկապես երեխաներին

3 / 15

Համաժողովն անցկացվում է «Համատեղ ստեղծել, կիսվել, քննարկել և հասնել փոխադարձ շահի» կարգախոսով

4 / 15

Այցելուները չինական շախմատ են խաղում ռոբոտի հետ

5 / 15

Ցուցահանդեսում ներկայացված նմուշների շարքում ձուկ հիշեցնող ռոբոտ կա

6 / 15

CatBot ռոբոտը ստենդիվրա

7 / 15

Ավելի քան 40 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում ներկայացված են ավելի քան 500 ցուցանմուշներ շուրջ 130 ընկերություններից

8 / 15

Համաժողովն անցկացվում է 2015 թվականից, այս տարի այն անցկացվում է հիբրիդային՝ օնլայն և օֆլայն ձևաչափով

9 / 15

Չինական կողմը հրավիրել է արդյունաբերության ավելի քան 300 ներկայացուցիչների 15 երկրներից

10 / 15

Ռոբոտ շներն առանց վերալիցքավորման կարող են երկու ժամ աշխատել ու մինչև 100 կիլոգրամ քաշ տեղափոխել

11 / 15

Համաժողովին ներկայացված են ավելի քան 500 ցուցանմուշներ ավելի քան 130 ընկերություններից

12 / 15

Հատուկ ուշադրություն է դարձվել բժշկության ու գյուղատնտեսության մեջ կիրառվող ռոբոտներին

13 / 15

Ռոբոտն ու իր անալոգ մարդը

14 / 15

Ռոբոտի մանիպուլյատորը՝ փորձանմուշ վերցնելու համար

15 / 15

Մոտ 30 ռոբոտ առաջին անգամ են ներկայացվել լայն հանրությանը