Հայաստանը ներկայացնող 4 մարմնամարզիկ դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Մյունխենում մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ իրենց ելույթները հիանալի են սկսել Հայաստանի ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս եկան եզրափակիչ։
Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում 15, 149 միավորով առաջին տեղով դուրս հասավ եզրափակիչ:
Հայաստանը եզրափակիչի երկու մասնակից ունի նժույգ թափեր վարժությունում: Հարություն Մերդինյանը երրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ` վաստակելով 14,500 միավոր, նույն վարժությունում եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև Արթուր Դավթյանը: Այստեղ Արթուր Դավթյանը 14,200 միավորով 8-րդ տեղում է: Նշենք, որ նա 2021 թվականի նժույգի վարժության Եվրոպայի չեմպիոնն է։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում 5-րդն ու 6-րդն են: Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակեց 14,666 միավոր, Արթուր Ավետիսյանը՝ 14,633:
Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը բազմամարտում 78.932 միավորով 32-րդ էր:
Նշենք՝ Հայաստանի հավաքականը Գերմանիա է մեկնել հետևյալ կազմով:
Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմը․
Արթուր Դավթյան
Վահագն Դավթյան
Հարություն Մերդինյան
Արթուր Ավետիսյան
Գագիկ Խաչիկյան
Մարզիչներ՝ Հայկ Նազարյան, Աշոտ Գասպարյան
Երիտասարդական հավաքականի կազմը․
Մամիկոն Խաչատրյան
Համլետ Մանուկյանը
Էրիկ Բաղդասարյանը
Մարզիչ՝ Արտակ Այդինյան
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ԵԱ-ին նախապատրաստվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: