Հայաստանի ռուսական ռազմաբազայում «ԱրՄԻ-2022» ռազմատեխնիկական համաժողով է բացվել

Համաժողովի ընթացքում հնարավոր կլինի ծանոթանալ ՌԴ զինված ուժերի տեսակների, զորքերի ու հատուկ ծառայությունների գործունեությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ռուսական ռազմաբազայի «Պատրիոտ»այգում տեղի է ունեցել «ԱրՄԻ-2022» ռազմատեխնիկական համաժողովի բացումը։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Զորամիավորման անձնակազմը համաժողովի ստատիկ մասում սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ժամանակակից նմուշներ է ներկայացրել:
Հատուկ սարքավորված հարթակում ներկայացված է ռազմաբազայի հակաօդային պաշտպանության համակարգի տեխնիկան, այդ թվում՝ մեծ հեռահարության C-300 զենիթահրթիռային համալիրն ու միջին հեռահարության «Բուկ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրը:
«Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական հասարակական շարժման մասնակիցները միավորման ռազմական նվագախմբի հետ ելույթ են ունեցել հյուրերի համար:
Համաժողովի հարթակներում անցկացվում են նաև մարզական խաղեր և մրցումներ:
Համաժողովի ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները ցուցադրական ելույթներ կունենան, մասնագետները կպատմեն հյուրերին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի տեսակների, զորքերի ու հատուկ ծառայությունների գործունեության մասին:
ԱրՄԻ-2022 «Ռազմական ռալի» մրցույթն առաջին անգամ կանցկացվի երկու երկրների տարածքում
Ընդհանուր առմամբ ռուսական ռազմաբազայի տարածքում ռազմատեխնիկական համաժողովն անցկացվում է «Պատրիոտ» ռազմահայրենասիրական այգիների 16 հարթակներում` Ռուսաստանի Դաշնության 9 սուբյեկտների ուՀայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական ռազմաբազաների տարածքում, 2022 թվականի օգոստոսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում: Համաժողովն աշխատում է ամեն օր՝ ժամը 09:00-16:00–ը: