Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի հավաքական թիմերը և պատվիրակությունների ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհերին և ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» թանգարանային համալիրի անմար կրակի մոտ։
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, միջոցառումը նախաձեռնել է ռուսական կողմը։
«Պատվիրակությունների ղեկավարները հատուկ ընդգծել են նման միջոցառումների կարևորությունը ընթացիկ համաշխարհային իրավիճակում։ Զինծառայողներն ակնածանքով են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմում նացիստական զավթիչներին դիմակայելու հիշողությանն ու ընդհանուր պատմությանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` «Խաղաղության մարտիկ» մրցույթը մեկնարկել է օգոստոսի 15-ին Դիլիջանում։