ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի Շատջրեք գյուղի «Հայփոստի» մասնաճյուղում։
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր, ժամը 16։18-ին։
Ինչպես հայտնում են ԱԻՆ–ից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը։
Ժամը 16։53-ին հրդեհը մեկուսացվել է, 20։00-ին` մարվել։ Այրվել են տանիքը, փայտե առաստաղը (70 քմ) և մանրահատակը (40 քմ)։